Skip to main content
1 Հավաքագրվող անձնական տվյալները.

mabsport.am-ը իր հարթակում կատարված գնումները ապահովելու նպատակով կարող է հավաքագրել հետևյալ անձնական տվյալները.

  • Հաճախորդի անունը և/կամ ազգանունը,
  • Հաճախորդի հեռախոսահամարը,
  • Այն հասցեն, որտեղ պետք է առաքվի պատվերը,
  • Հաճախորդի IP հասցեն,
  • Վճարման միջոցի մասին ինֆորմացիա, եթե վճարումը կատարվում է առցանց
  • Էլեկտրոնային հասցեն,
  • Հաճախորդի հասցեն:
2 Հաճախորդի անձնական տվյալները հավաքագրվում են հետևյալ միջոցներով.
  • Երբ հաճախորդը կատարում է գնումներ mabsport.am հարթակում,
  • Կայքում բացում է օգտատիրոջ հաշիվ /լրացնում է կայքում գրանցվելու հայտ/,
  • Երբ Հաճախորդը ուղղակի այցելում է Ընկերության կայք (այս դեպքում տեղեկատվությունը պահպանվում է «Cookies» բաժնում),
  • Վերոնշյալ հայտերը փաստացի լրացնելու կամ հեռախոսազանգով տվյալները տրամադրելու դեպքում համարվում է, որ հաճախորդը տվել է իր համաձայնությունը իր անձնական տվյալները մշակելու համար: Հաճախորդի կողմից տրված համաձայնությունը հանդիսանում է այն իրավական հիմքը, որի ուժով mabsport.am-ը մշակում է վերջինիս տվյալները:
3 Հաճախորդի անձնական տվյալները հավաքագրվում են հետևյալ նպատակներով.
  • Հաճախորդի հետ կապ հաստատելու համար և/կամ մատուցվող ծառայությունների առնչությամբ,
  • Գովազդային արշավներ կազմակերպելու համար,
  • Հաճախորդների պահանջներին համապատասխանող սպասարկման որակի ապահովման համար,
  • Սպասարկման որակի բարձրացման նպատակով, ինչպես նաև կայքի բարելավման համար:
4 Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց.

mabsport.am-ը հաճախորդի անձնական տվյալներ չի վաճառում, չի փոխանցում այլ անձանց:
Բացառություն է կազմում այն դեպքը, երբ հաճախորդի հասցեն և հեռախոսահամարը տրամադրում է առաքիչին՝ ապրանքները առաքելիս հաճախորդի հետ կապ հաստատելու համար: Պետք է հաշվի առնել, որ վերջիններս պարտավորվում են գաղտնի պահել հաճախորդի տվյալները և օգտագործել միայն առաքումը կատարելու նպատակով:
Բացառություն են կազմում ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերը, ինչպես նաև այն կողմերը, ովքեր որևէ գործընթացում ունեն ուղղակի ներգրավվածություն օրինակ` բանկերը, հաշվապահական ընկերությունները, իրավաբանական ծառայություն մատուցող ընկերությունները և այլն: Վերջիններս չեն հանդիսանում երրորդ կողմ՝ պայմանով, որ պարտավորվում են պահպանել անձնական տվյալները մշակելու սույն կանոնները և պահպանել դրանց գաղտնիությունը, ինչպես ընկերության աշխատակիցները: Սույն կետում նշված անձինք Հաճախորդի անձնական տվյալները իրենց փոխանցվելու նպատակը իրականացնելուց հետո պարտավոր են ջնջել հաճախորդի տվյալները:Այնուամենայնիվ, հաճախորդի վերաբերյալ ոչ անձնական տեղեկությունները կարող են տրամադրվել այլ անձանց մարքեթինգի, գովազդի կամ այլ նպատակներով:

5 Հաճախորդի իրավունքները կապված անձնական տվյալների մշակման հետ.

Հաճախորդն իրավունք ունի դիտել և խմբագրել մեր կողմից հավաքագրված անձնական տվյալները: Դա իրականացնելու համար վերջինս կարող է կապ հաստատել մեզ հետ:
Հաճախորդը նաև իրավունք ունիմեզնից պահանջել ջնջել մշակված անձնական տվյալները, եթե սպառվել են անձնական տվյալները մշակելու պատճառներն ու այն նպատակները, որոնց համար անձնական տվյալները ի սկզբանե հավաքագրվել են:
Հաճախորդը կարող է ցանկացած պահի պահանջել դադարեցնել իր անձնական տվյալների մշակումը: Այս մասով պետք է հաշվի առնել, որ անձնական տվյալների մշակումը դադարեցնելը կարող է հանգեցնել որոշակի գործողություններ կատարելու կասեցման, կամ առհասարակ կայքի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելու անհնարինության: Բաժանորդագրությունը դադարեցվելուց հետո Հաճախորդի տվյալները կարող են պահպանվել ևս որոշակի ժամանակ:

Գնումների զամբյուղ
Close
Cart
  • No products in the cart.
Զամբյուղը դատարկ է
Նախքան վճարման անցնելը խնդրում ենք ավելացնել մի քանի ապրանքներ զամբյուղի մեջ: