Skip to main content

MAB sport խանութ սրահի կողմից գործում է առաքում ՀՀ ողջ տարածքում:
Երևան քաղաքում, կախված գնումների ընդհանուր արժեքից և բեռի ծանրությունից, մենք առաջարկում ենք առաքման 3 տարբերակ, որոնք կարող եք ընտրել պատվերի ձևակերպման ընթացքում:


Գործում են առաքման հետևյալ 3 տարբերակները:

  1. Էքսպրես առաքում
    Առաքումը կատարվում է միջինում 2-4 ժամվա ընթացքում։
    Մինչև ժամը 18։00 պատվիրելու դեպքում կառաքվի նույն օրը, իսկ 18։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
    Առաքման արժեքը կազմում է 2000դրամ:
    Այս տարբերակը հասանելի է միայն մինչև 30կգ բեռների համար:
  2. Ընթացիկ առաքում
    Այս տարբերակը գործում է մինչև 20.000դրամ ընդհանուր արժեքով գնումների համար (ոչ ծավալային կամ գերծանր ապրանքների համար)։
    Առաքումը կատարվում է 1-2 օրվա ընթացքում:
    Առաքման արժեքը կազմում է 1500դրամ:
    Մինչև 5.000դրամ ընդհանուր արժեքով գնումների համար գործում է միայն «Էքսպրես առաքում» տարբերակը:
  3. Անվճար առաքում
    20.000դրամ և ավել ընդհանուր արժեքով գնումների համար գործում է անվճար առաքում:
    Անվճար առաքումը կատարվում է 1-2 օրվա ընթացքում:

 

Մարզերում մինչև 20կգ քաշով պատվերների համար առաքումները կատարվում են «ՀայՓոստ»-ի միջոցով: Առաքման արժեքը կախված է պատվերի քաշից:
Արժեքին կարող եք ծանոթանալ կայքում՝ պատվերը լրացնելիս:
«ՀայՓոստ»-ի միջոցով առաքումները կատարվում են 2-5 աշխատանքային օրերի ընթացքում:

20կգ-ից ավել պատվերների համար առաքումները կատարվում են մեր առաքիչների կողմից՝ 1-3 օրերի ընթացքում:
Արժեքը կախված է առաքման հասցեից: Առաքման արժեքներին կարող եք ծանոթանալ կապ հաստատելով մեզ հետ:

Գնումների զամբյուղ
Close
Cart
  • No products in the cart.
Զամբյուղը դատարկ է
Նախքան վճարման անցնելը խնդրում ենք ավելացնել մի քանի ապրանքներ զամբյուղի մեջ: